Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ․ մանրամասներ
Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ․ մանրամասներ
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:
Արցախի շտաբի հաղորդմամբ՝ նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի սահամանապահ ծառայությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացու։ Նա, իբր, խախտել է «Լաչինի շրջանի Զաբուխ (խմբ․ Աղավնո) գյուղի տարածքով անցնող հայ-ադրբեջանական պետական սահմանը»: