Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ:
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ այսօր՝ փետրվարի 1-ին, նման որոշում կայացրեց:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել կալանքից։
Մանրամասները՝ տեսանյութում