Մամուլ

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

News.am-ը գրում է․ Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը:

Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը քիչ առաջ հրապարակեց միջնորդության որոշումը: Ռազմիկ Աբրահամյանը ներկա էր դատական նիստին:

«Դատարանը որոշեց Ռազմիկ Աբրահամյանի նկատմամաբ նախաքննության մարմնի՝ կալանքի միջնորդությունը մերժել հիմնավոր կասկածի բացակայության պատճառով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը։

Կիսվել