Աշխարհ

Ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմը մահացել է

Իտալիայի կենտրոնական մասում ուսումնական թռիչքի ժամանակ Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։

70-րդ ավիացիոն գնդին պատկանող ռազմական ինքնաթիռը կործանվել է Լացիոյի տարածաշրջանի Սաբադիա համայնքում։

«Այսօր առավոտյան 70-րդ ավիացիոն գնդի T-260B ինքնաթիռը, ուսումնական առաքելության ժամանակ, անհայտ պատճառներով կործանվել է Չիրչեո ազգային պարկի տարածքում», – ասվում է Իտալիայի ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ։

Rai News-ի փոխանցմամբ՝ փրկարարները վթարի ենթարկված ինքնաթիռում հայտնաբերել են երկու զինծառայողի մարմիններ։