Ռազմական ինքնաթիռն ընկել է տան վրա. բարձրաստիճան զինվորականներ են զոհվել
Արաբական Al Arabiya լրատվականը հաղորդում է, որ Սուդանում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ և 19 խաղաղ բնակիչ։
Երկրից ստացվող որոշ տեղեկությունների համաձայն՝ տեղի բնակիչները կասկածում են, որ միջադեպին կարող են առնչություն ունենալ Ուկրաինայի վարձկանները, որոնք կռվում են Արագ արձագանքման ուժերի (RSF) կողմից։
Վարձկանները վերջերս են ժամանել Սուդան։ Հայտնի է դարձել, որ ավիավթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: