Մամուլ

«Ռազմական դրություն հայտարարեք, չեղարկեք ընտրությունները». Հովսեփ Խուրշուդյան

«Ռազմական դրություն հայտարարեք, չեղարկեք ընտրությունները». Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռազմական դրություն հայտարարեք, չեղարկեք ընտրությունները: Դիմեք ՄԱԿ Անվտանգության խորհուրդ: Ո՞ւմ եք սպասում… Ինչի՞ն եք սպասում…»:

geri vercnel

Նշենք, որ ադրբեջանցիները Գեղարքունիքում 6 հայ զինծառայող են գերի վերցրել։

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Կիսվել