«Ռադ եղի ստեղից», «Մի խփի, արա». քաշքշոց՝ Հայկ Մարությանի ակցիայի ժամանակ
«Ռադ եղի ստեղից», «Մի խփի, արա». քաշքշոց՝ Հայկ Մարությանի ակցիայի ժամանակ
«Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ՔՊ-ին աջակցող «պապիկը» խիստ ագրեսիվ ձևով հարձակվում իրեն նկարահանող լրագրողների վրա, հայհոյում և հարվածում է նրանց, բացահայտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Ուշագրավ է, որ այս տեսանյութն ակտիվորեն տարածում են իշխանական քարոզչամիջոցները՝ փորձելով ցույց տալ, իբր «քաղաքացին» մերժում է բոյկոտը։
Ցավում ենք, որ մի քանի տարի առաջ ժողովրդի իրական աջակցությամբ իշխանության եկած ուժը այսօր մնացել է նմանների հույսին, որոնք հարնային վայրերում հարձակվում են մարդկանց վրա, հայհոյում են ու խոչընդոտում են լրագրողների աշխատանքը։ Սա ճիշտ նույն վիճակն է, որում գտնվում էր նախորդ իշխանությունը մոտ 10 տարի առաջ։
Դատախազությանը հորդորում ենք այս տեղանյութն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, հայտնաբերել այս «քաղաքացուն» եւ քրեական վարույթ հարուցել։
Բոյոկոտին միացած մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին խնդրում ենք չտրվել պրովոկացիաներին եւ շարունակել օրինական բոյկոտը»,-նշված է Հայկ Մարությանի գրասենյակի հայտարարության մեջ։
Նշենք, որ փետրվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելու համար մեկ ուղևորության համար գործում է 150 դրամ նոր սակագինը: Մի շարք ընդդիմադիր գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներ կոչ են անում քաղաքացիներին բոյկոտել ապօրինի թանկացումը, չվճարել 150 դրամ կամ վճարել 100 դրամ։
Տեսանյութը ստորև