Մամուլ

Ջրաձոր գյուղն ընդամենը 2 առաջին դասարանցի ունի

Շիրակի մարզի Ջրաձորի միջնակարգ դպրոցն ունի 25 աշակերտ, որից 2-ը առաջին դասարանցիներ են։

Oragir.News-ի հետ զրույցում դպրոցի աշխատակիցները նշում են, որ անցած տարի ընդհանրապես չեն ունեցել առաջին դասարան։

Նշենք, որ Ջրաձորը 2023-2024 ուսումնական տարում ունեցել է մեկ շրջանավարտ։ Ջրաձորի միջնակարգ դպրոցի աշխատակիցներից մեկն ասում է.

«Մեր դպրոցը փառք է, գոնե 25 աշակերտ ունենք, հարևան գյուղերում 10, Արփի լճի հարևանությամբ գտնվող գյուղերում 1 կամ 2 աշակերտ հազիվ լինի։ Ստացվում է, որ դպրոցի աշխատակիցները աշակերտներից շատ են։

Մեր դպրոցում չունենք 4-րդ և 7-րդ դասարան»,-նշեց դպրոցի աշխատակիցը։

Գյուղի դպրոցի ուսուցիչները նշում են, որ իրենց դպրոցի շրջանավարտներից մեծ մասը բարձրագույն կրթություն են ստանում ոչ միայն Գյումրիի այլ նաև մայրաքաղաքի բուհերում։

«Մեր դպրոցի աշակերտներից քչերն են, որ բարձրագույն կրթություն չեն ստանում։ Դասարաններ են եղել, որ 5-ից 4-ը ստացել են բարձրագույն կրթություն»,- նշեց մեր զրուցակիցը։

Ջրաձորի միջնակարգ դպրոցը 2024-2025 ուսումնական տարում 2 շրջանավարտ ունի։

Կիսվել