Պարզվել է Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանու ինքնությունը
Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հուլիսի 27–ին, Ազատի ջրամբարում 16–ամյա պատանու ջրահեղձ լինելու դեպքից։
NEWS.am–ի թղթակիցը հայտնում են, որ տղան չորս ընկերներով միասին եկել են այստեղ ձկնորսության և ինչ-որ պահի 16-ամյա տղան որոշել է լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերներից մեկը փորձել է օգնել, սակայն չի կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։
Նախնական տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում և ժամը 17:00-ի սահմանում տղայի մարմինը ջրամբարից հայտնաբերել են։ Այն այս պահին մեքենայում է, ժամանել են ոստիկանության աշխատակիցներ, քննչական գործողություններ են այս պահին ընթանում։
Նշենք, որ ջրահեղծ եղած պատանին Արցախից բռնի տեղահանված ընտանիքից էր, ապրում էին Ազատավան գյուղում, ընտանիքում հինգ եղբայր են։
Դեպքի վայրում բազմաթիվ քաղաքացիներ կային, ոստիկանությունը հորդորեց տրանսպորտային միջոցներ դուրս բերել։ Հնարավոր է՝ առաջիկայում արգելվի այստեղ լողալը և հսկողություն իրականացվի, քանի որ, ինչպես ներկաներն էին նշում՝ առաջին դեպքը չէ, որ ողբերգական այսպիսի դեպք է տեղի ունենում։