Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է․ ՔԿ
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը կալանավորվել է․ ՔԿ
Այդ մասին «Լուրերի» հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել անառակաբարո արարք կատարելու հոդվածով։ Քննիչի կողմից կայացվել էր նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում։