Ջիգարխանյանն արդեն դադարել է ճանաչել անգամ հարազատներին
Ջիգարխանյանն արդեն դադարել է ճանաչել անգամ հարազատներին
Սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը ԱՄՆ-ից վերադարձել է նրա մոտ` չնայած կորոնավիրուսի համավարակին:
Իմանալով ավիահաղորդակցության դադարեցման մասին Տատյանա Վլասովան թողել է իր բոլոր գործերը և շտապ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որպեսզի մինչև սահմանների փակվելը կարողանա հասնել Մոսկվա:
Ինչպես պատմել է Վլասովայի և Ջիգարխանյանի որդին` Ստեփանը, իր մայրը հավաքվել է ընդամենը 3 ժամվա ընթացքում, որպեսզի հասնի Ջիգարխանյանի մոտ, որն արդեն դադարել է ճանաչել անգամ հարազատներին։
«Ես ուզում եմ լինել նրա կողքին այս ծանր ժամանակաշրջանում: Եթե ճակատագիրը որոշի, ուրեմն թող մահանանք իրար կողքի»,-ասել է Տատյանան։