Ջերմուկում տեղադրվելու է Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի տիպիկ այն օրինակը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ մնաց Շուշիում
Ջերմուկում տեղադրվելու է Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի տիպիկ այն օրինակը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ մնաց Շուշիում
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է Վայոց Ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի և Հայաստանի և Արցախի ազգայի հերոս, Սպարապետ, լեգենդար Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի, որդու՝ Կառլեն Սարգսյանի նախաձեռնությամբ ավարտին է հասցվել սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի կերտումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանն ամբողջովին նման է 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում թողնված Սպարապետի արձանին։ Եվ քանդակի հեղինակը սիրված ու ճանաչված քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։
Արձանի կառուցման գաղափարը քննարկել են Վահագնն ու Կառլենը, որից հետո իրենց գաղափարի մասին հայտնել իրենց ծնողներին (Արմեն Սարգսյանը ու Աշոտ Արսենյանը քավոր-սանիկներ են), ու նրանք խրախուսել են իրենց որդիների նախաձեռնությունը։
Այս պահին հայտնի է, որ արձանը տեղադրվելու է Ջերմուկ քաղաքի ամենագողտրիկ անկյուններից մեկում։
Եվ այդ ուղղությամբ Ջերմուկի քաղաքապետի գլխավորությամբ արդեն աշխատանքներ են կատարվում։ Մնում է ճշտել, թե երբ է տեղի ունենալու Սպարապետի արձանի բացումը։