Ջերմուկում հրթիռակոծվել է երեք հյուրատուն
Ջերմուկում հրթիռակոծվել է երեք հյուրատուն
Հայաստանի Հանրապետության հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով Ջերմուկ քաղաքում վնասվել է երեք հյուրատուն, մեկ առողջարան, ճոպանուղին, հարակից շենքերից մեկը և սրճարանը` այդ թվում ԱԻՆ-ի շենքը:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` հրթիռակոծվել է նաև Ջերմուկի առողջարանի և գազի խողովակի ուղղությամբ:
Ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշեց, որ միայն ճոպանուղու վրա ընկել է մոտ 11 արկ: «Արկերի պատճառով ճոպանուղու առաջին հատվածը կրել է բավականին մեծ վնաս, իսկ ընդհանուր գծի տակ` հենասյուները դեռևս չենք ստուգել, քանի որ վերև բարձրանալն անհնար է »,- ասաց նա:
Ճոպանուղու տնօրենը դեռևս դժվարացավ նշել վնասի հստակ չափերը:
Տեսանյութը ստորև