Մամուլ

Ջերմուկից անզեն աչքով հնարավոր է տեսնել Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբի. մարզպետ

Ջերմուկից անզեն աչքով հնարավոր է տեսնել Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբի. մարզպետ

Ջերմուկից տեսանելի վայրում անզեն աչքով հնարավոր է տեսնել Հայաստան ներթափանցած ադրբեջանական խմբի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական խումբը դեռեւս դուրս չի եկել, բայց Գլխավոր շտաբը ավելի լավ կտիրապետի այդ ինֆորմացիային: Մենք անզեն աչքով տեսնում ենք իրենց տեսանելի տարածքում:

Դուք պետք է Գլխավոր շտաբի պետին հարցնեք, թե ինքը որ խմբին է նկատի ունեցել՝ ասելով, որ հեռացել է»,- նշեց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-ից հետո Ջերմուկի ուղղությամբ մնացած հակառակորդի ստորաբաժանումները, կրելով կորուստներ, հետ են շպրտվել:

Տեսանյութը ստորև

Կիսվել