Աշխարհ

Ջենիֆեր Լոպեսը հրաժարվել է ելույթ ունենալ Ռուսաստանում․ ինչո՞ւ

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բանակցություններ էր վարել Ռուսաստանում հնարավոր ելույթի շուրջ, սակայն հրաժարվել է՝ վախենալով Արևմուտքի կողմից քննադատության ենթարկվելուց։ Այս մասին գրում է Mash-ը։

Telegram ալիքի հաղորդմամբ, Լոպեսի ներկայացուցիչները և ռուս կազմակերպիչները գործնականում համաձայնության են եկել. նրանք ամսաթիվը նշանակել են օգոստոս, ինչպես նաև համաձայնության են եկել առնվազն 1 միլիոն դոլար հոնորարի շուրջ։

«Երգչի թիմը գնաց մտածելու և վերադարձավ մերժումով։ Ասում են՝ երկիրը հատուկ ռազմական գործողության մեջ է,  իսկ Լոպեսի չափազանց մեծ հեղինակության կարող է ռիսկի ենթարկվել»,- ասվում է գրառման մեջ։

Mash-ը հաղորդում է, որ  Լոպեսը պատրաստ է ելույթ ունենալ Ռուսաստանում Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։

Նշենք, որ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում ելույթ կունենա Հայաստանում. համերգը կկայանա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։