Ջեյսոն Սթեթհեմն ամուսնանում է 8 տարվա նշանադրությունից հետո
57-ամյա Ջեյսոն Սթեթհեմը վերջապես պատրաստվում է ամուսնանալ մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիի հետ, ում հետ նշանվել է 8 տարի առաջ։
Ավելին, զույգը պլանավորում է նաև երրորդ երեխայի ծնունդը։
Bavnews.am-ի տեղեկություններով հարսանիքը երկար տարիներ հետաձգվում էր տարբեր պատճառներով։ Նրանց նշանադրությունից անմիջապես հետո Ռոզին հղիացել էր իր և Ջեյսոնի առաջնեկով և չի ցանկացել այդպես հարսանիք անել։ Հետո աստղերը ցանկացել են սպասել, մինչև իրենց որդին մեծանա և լիովին մասնակցել տոնին։
Եվ որոշ ժամանակ անց ընտանիքում ծնվեց երկրորդ երեխան։
Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոզին՝ Ջեյսոնի հետ հանդիպում է 2010 թվականից։ Զույգը երկու երեխա ունի՝ 7-ամյա Ջեք Օսկարը և 2-ամյա Իզաբելլան։