Ջասթին Թրյուդոն անտեսեց Բելգիայի վարչապետին և համբուրեց նրա կնոջը (Տեսանյութ)
Ջասթին Թրյուդոն անտեսեց Բելգիայի վարչապետին և համբուրեց նրա կնոջը (Տեսանյութ)Սոցցանցերի օգտատերերին դուր չի եկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի արարքը, թե ինչպես է նա նախ ողջունել բելգիացի պաշտոնակցի՝ Շառլ Միշելի կնոջը, ապա նոր իրեն:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների ընթրիքին ժամանելիս Թրյուդոն ձեռքը պարզելով մոտեցել է Միշելին, ապա փոշմանել է և գրկել ու համբուրել է քաղաքական գործչի կնոջը:
Հրապարակված տեսանյութում երևում է, որ Միշելը ձեռք է մեկնում կանադացի վարչապետին, սակայն վերջինս, «անտեսելով» այն, նախ մոտենում է վերջինիս կնոջը: Twitter-ի մի շարք օգտատերեր նման արարքն անհարկի են համարել:
«Կոպիտ է այդքան անհարգալից վերաբերվել միջոցառումը հյուրընկալող երկրի ղեկավարին», – գրել է օգտատերերից մեկը:
«Ոչ մի օր՝ առանց Կանադան միջազգային մակարդակով խայտառակ անելու փորձերի», – կատակել է մեկ այլ օգտատեր:
Աղբյուր՝ blognews.am