Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը
Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը
Mediaport-ը գրում է․ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը, որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով, որոնք չեն աշխատել:
Վիճաբանության ընթացքում Ջալալ Հարությունյանը նշել է, որ պատերազմի ավարտից հետո չի պատրաստվում լռել և տալու է այն անձանց անունները, ում պատճառով Արցախի հարավում օդը դարձել է ամբողջությամբ անպաշտպան։
Ավելին, պայթյունի նախորդ օրը Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին զեկուցել է, որ արդեն անհրաժեշտ է սկսել Շուշիում և Քարինտակ գյուղում պաշտպանական կառույցների շինարարությունը՝ Շուշիում կուտակելով լրացուցիչ ռեզերվային ուժեր և հրետանի՝ հաշվի առնելով, որ թշնամին նոր ուժեր է կուտակում այդ ուղղությամբ։
Ջալալ Հարությունյանի մերձավորները համոզված են, որ դիտավորյալ կազմակերպվել է բաց կապով Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ-ն հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։
Հավելենք, որ ռուսական տելեգրամ ալիքները հայտնում են, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, չնայած ռազմական դրության ռեժիմին, նախօրեին մեկնել է Վիեննա:
Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պատրոն Դավոն Տոնոյանին Վիեննայում բնակարան է նվիրել: