Ջալալ Հարությունյա՞նն է մեղավոր. զոհվածների ծնողները սեփական հետաքննությունն են անցկացրել
Ջալալ Հարությունյա՞նն է մեղավոր. զոհվածների ծնողները սեփական հետաքննությունն են անցկացրել
Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողները մանրամասն ուսումնասիրել են 44–օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններից մեկը, զրուցել ողջ մնացած սպաների ու զինվորների հետ, համեմատել փաստերը, ու նրանց հետաքննության հիման վրա քրեական գործ է հարուցվել։
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում մանրամասն պատմեցին այն, ինչ փաստերով կարող են ապացուցել, գրում է Sputnik Արմենիան։
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նշված հրետանային դիվիզիոնը հայտնվել է հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, որի հետևանքով 14 անհետ կորած զինծառայող կա, իսկ 7–ը զոհվել են։
«Ցորի զորամասի կողմից ինֆորմացիա չկար, որովհետև զորամասը մասնատված էր. մի գումարտակը Մատաղիսում էր, մյուսը՝ Կարմիր Շուկայի ուղղությունում, երրորդը՝ Հորադիզի ուղղությունում։ Մեր դիմումների համաձայն` քրեական գործ է հարուցվել, օրերս դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալվել է»,- ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը` նախկին զինվորական Արմեն Ասրյանը։
Նրա խոսքով`մարտական գործողությունները սկսելով` դիվիզիոնը զորամասի կազմում զբաղեցրել է իր կիրառման շրջանը, որը գտնվում էր Աղդամի ուղղությունում, այնուհետև զբաղեցրել է իր հիմնական կրակային դիրքերը Վազգենաշեն բնակավայրում։
Այնտեղից կատարել է իր մարտական գործողությունները մինչև հոկտեմբերի 5-ը։ Հոկտեմբերի 5-ին խնդիր է ստացել՝ գնալ դեպի Հադրութ։ Պարզվել է, որ այնտեղ են ուղարկել հակահարված իրականացնելու համար։
«Հակահարված իրականացնելու որոշում ընդունողները, իմ կարծիքով, կոպիտ խախտում են արել, քանի որ հակահարված իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3 պայմանների ապահովում՝ հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, բայց այդ ժամանակ հակառակորդը չէր կանգնեցվել, հակառակորդը չպետք է ունենար մոտակա ռեզերվներ, որը ունեին, և մենք պիտի ունենայինք բավականին ռեզերվներ, որ իրականացնեինք այդ հակահարվածը։ Փաստացի բանակի ղեկավարությունը մարտի դաշտ է նետել իր վերջին ուժերը և գլխովին շարքից հանել»,–ասաց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում