Մամուլ

Ջաբրայիլում ադրբեջանցիների ավտոմեքենան պայթել է ականի վրա

Ջաբրայիլում ադրբեջանցիների ավտոմեքենան պայթել է ականի վրա

Ջրականի (Ջաբրայիլի)՝ Ադրբեջանի կողմից գրավված Նուզգյար գյուղում ականի վրա պայթել է Ֆիզուլիի բնակչի ավտոմեքենան: Ըստ Qafqazinfo-ի՝ պայթյունի հետևանքով կա մեկ զոհ:

Մահացած Մեհման Գուլիևի մարմինը հայտնաբերվել է պայթյունի վայրում: Իլգար Ահմեդովն ու Մուսթագիմ Ալեսքերովը համարվում են անհետ կորած:

ականի պայթյուն

Նշենք, որ օրեր առաջ Աղդամում պայթյունի հետևանքով զոհվել էր ադրբեջանցի զինվորական։

Եվս երկու զինվորական էլ ստացել են մարմնական տարբեր ծանրության վնասվածքներ։ Իրականացվում են ուսումնասիրություններ՝ պայթյունի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու համար։

Կիսվել