«Պրիմիտիվ խնդիրներ իրենց լուծումը չեն ստանում, բայց ինչ-որ մեկին բռնել, տանել, փակելը լավ ստացվում է». «Ժողովուրդ»
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու քաղաքի շատ պրիմիտիվ խնդիրներ իրենց լուծումը չեն ստանում, բայց ինչ-որ մեկին բռնել, տանել, փակելը լավ ստացվում է։ Անկեղծ ասած՝ եթե ամիսներ առաջ ոգեւորված էի քաղաքական դաշտի փոփոխություններով, ապա հիմա ինձ համար ամեն բան միեւնույն է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Արմոն։
Նրան Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններն այնքան էլ չեն հետաքրքրում, թեեւ ասում է, որ հնարավոր է՝ վերջին պահին որոշի մասնակցել։ Ամեն դեպքում, Արմոյին շատ է հուզում, օրինակ, քաղաքի աղբահանությանն առնչվող խնդիրը։ Նա չի հասկանում՝ ինչու պետք է ավագանու ընտրությունները լինեն, նոր ինչ-որ մարդիկ սկսեն զբաղվել կամ չզբաղվել այդ խնդրով.
«Շրջում եմ Երեւանի բակերով եւ իսկապես մտահոգվում եմ մեր երեխաների առողջությամբ, ամենուրեք աղբ է, բոլոր թաղամասերում այդ խնդիրը կա։ Չեմ հասկանում՝ դժվա՞ր է այդ պրիմիտիվ խնդրին լուծում տալ։ Եթե պետք է, կարող ենք ամեն մեկս մեր չափով ֆինանսապես աջակցել, ես ինքս պատրաստ եմ ներդրում կատարել։ Եթե վաղը մեր երեխաները դրա պատճառով մի լուրջ հիվանդություն ձեռք բերեն, ո՞վ է պատասխան տալու»:
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում։