«Պրիգոժինն իր մոտ է պահանջում Շոյգուին ու Գերասիմովին». Արման Աբովյան
«Պրիգոժինն իր մոտ է պահանջում Շոյգուին ու Գերասիմովին». Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս ժամին իրավիճակը հետևյալն է. «ՉՎԿ Վագներ-ը փաստորեն վերահսկողության տակ է վերցրել Ռոստովը։
Պրիգոժինն իր մոտ է պահանջում ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին և ՆԳՇ Գերասիմովին ։
Մոսկվայում Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել «ապստամբության կոչեր և կազմակերպում» հոդվածով։
Հենց հիմա բանակցություններ են ընթանում Պրիգոժինի և պաշտպանության փոխնախարար Յունուս Բեկ Եվկուրովի միջև ։
Վորոնեժի մոտակայքում նկատվել են «ՉՎԿ Վագներ»-ի ստորաբաժանումները։
Մոսկվայում անվտանգության արտակարգ միջոցառումներ են սահմանվել»։