«Պրեզիդենտ հոթել»-ում վերելակի ընկնելու հետեւանքով ՀՀ երկու քաղաքացի է մահացել
«Պրեզիդենտ հոթել»-ում վերելակի ընկնելու հետեւանքով ՀՀ երկու քաղաքացի է մահացել
Մոսկվայի «Պրեզիդենտ հոթել»-ում վերելակի ընկնելու հետեւանքով Հայաստանի երկու քաղաքացի է զոհվել: 112 Telegram ալիքի փոխանցմամբ՝ միջադեպի զոհ են դարձել 32-ամյա Հայկ Ղազարյանը եւ 31-ամյա Արտակ Բեզոյանը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ գիշեր։ Վերելակն ընկել է յոթերորդ հարկից: Հաղորդվում է, որ զոհերից մեկը եղել է վերելակում, իսկ երկրորդը՝ խցիկի ու պատի արանքում։
Հայտնի է, որ հյուրանոցի շենքում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում: