Պտուտակահանով հարձակվել են Էդմոն Մարուքյանի վարորդի վրա․ ԼՀԿ-ն պարզաբանում ու լուսանկարներ է հրապարակել
Պտուտակահանով հարձակվել են Էդմոն Մարուքյանի վարորդի վրա․ ԼՀԿ-ն պարզաբանում ու լուսանկարներ է հրապարակել
ԼՀԿ խմբակցությունը պարզաբանում է տարածել Էդմոն Մարուքյանի վարորդի հետ տեղի ունեցած ճանապարհային միջադեպի վերաբերյալ:
« Վարորդների միջև երթևեկության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո մյուս մեքենայի վարորդը կայանել է, որպեսզի հաշիվները մաքրի Համլետ Զարոյանի հետ: Նա դուրս է եկել շինարարական գործիքը (պտուտակահանը) ձեռքին և դրանով վնասվածքներ հասցրել Համլետ Զարոյանին:
Կից նկարներում տեսանելի է Զարոյանի մարմնի վրա պտուտակահանից ստացված վնասվածքները, ինչի առկայությունը բնականաբար վկայում է մյուս մեքենայի վարորդի` հարձակում գործելու մտադրության մասին:
Զարոյանը ինքնապաշտպանվել է, կասեցրել հարձակումը, փորձել խլել պտուտակահանը և միջադեպից հետո, ժամը 12:00-ի սահմաններում անձամբ գնացել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, ստացել դատաբժշկի ուղեգիր, որից հետո անցել է իր առօրյա աշխատանքներին:
Զարոյանը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության և վտանգը անցնելուց անմիջապես հետո գնացել ոստիկանություն և տեղեկացրել միջադեպի մասին»: