Պուտին. ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումը ռուսական բանակի հետ կհանգեցնի գլոբալ աղետի
Պուտին. ՆԱՏՕ-ի զորքերի ուղիղ բախումը ռուսական բանակի հետ կհանգեցնի գլոբալ աղետի
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի զորքերի մուտքն Ուկրաինա շատ վտանգավոր քայլ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում, տհաճ է, բայց հետագայում, ոչինչ չանելով, Ռուսաստանը կստանար «նույնը, միայն ավելի վատ պայմաններում»։
«Այնպես որ, իմ գործողությունները ճիշտ են եւ ժամանակին»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք զղջում է իր որոշման համար։
Նա նշել է, որ այս պահին զանգվածային հարվածների կարիք չկա։