Պուտին. Մոսկվան երբեք չի խառնվում հարևան երկրների ներքին գործերին
Պուտին. Մոսկվան երբեք չի խառնվում հարևան երկրների ներքին գործերին
Այս մասին երկուշաբթի Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գիտեք՝ մենք երբեք չենք խառնվում մեր հարեւանների եւ ընդհանրապես այլ երկրների ներքին գործերին, բայց մենք միշտ աջակցում ենք իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին, քաղաքական ուժերի միջեւ այդպիսի լիարժեք երկխոսության համար, մենք միշտ աջակցում ենք գործող քաղաքական ուժին՝ իրավիճակը կայունացնելու նրա ձգտումներում, եւ մենք հետեւողականորեն կվարվենք նաեւ Ղրղզստանի հանդեպ»,- հավաստիացրել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ խոսքը վերաբերում է նաեւ երկրին տնտեսական աջակցություն ցուցաբերելուն: «Միշտ մեր հանդիպումներում դուք բարձրացնում եք Ռուսաստանում աշխատող Ղրղզստանի քաղաքացիներին աջակցելու հարցը:
Այս առումով մենք մի շարք հատուկ որոշումներ ենք կայացրել եւ, անշուշտ, կշարունակենք այս թեման հետագայում էլ քննարկել»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը սատարում է երկրում ներքաղաքական կայունացման Ղրղզստանի ղեկավարության ջանքերը: «Մենք հետեւողականորեն աջակցում ենք ձեր ջանքերին, Ղրղզստանի ղեկավարության ջանքերին՝ երկրում ներքաղաքական կայունացման ուղղությամբ: Մենք մեծ ակնկալիք ունենք, որ ձեր ջանքերի շնորհիվ այս գործընթացը կշարունակվի»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը: