ՄամուլՏեսանյութ

Պուտինն ասաց՝ կրակի դադարեցման համար կարելի է հանձնել 5 շրջանները․ Նիկոլ Փաշինյան

Պուտինն ասաց՝ կրակի դադարեցման համար կարելի է հանձնել 5 շրջանները․ Նիկոլ Փաշինյան

Ինչու ստորագրեցի նոյեմբերի 9-ի հայտարարությունը. այստեղ շրջադարձային դեր խաղց Շուշիի անկման գործընթացը. Էականն այստեղ ոչ թե Շուշիի անկման խորհրդանշական, այլ ռազմավարական արժեքն է: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես նշեց. «Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ժճնշումը  մարտունու վրա եւ որ ամենակարեւորն է, մեր շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու մեր արդեն 5-րդ փորձն էր: Առաջին այդպիսի խոսակցությունը տեղի ունեցած հոկտեմբերի 7-ին, երբ ծննդյան օրը շնորհավորելու առիթով զանգահարել էի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նա կարեւոր համարեց, որ ես հարցազրույցներից մեկում հայտարարեմ, որ Հայաստանը  պատրաստ է գնալ կոմպրոմիսների եւ  օգտվելով այս առիթից ինքն ուզում է միջնորդական ջանքեր գործադրել  հնարավորինս արագ կրակի դադարեցման հասնելու համար:  Ասացի, որ համաձայն եմ մինչ այդ հետաքրքրվելով, թե ինչ պայմաններով պետք է  լինի կրակի դադարեցումը:

Մեր ըմբռնումն այն էր, որ կրակը պետք է դադարի առանց նախապայմանների, կողմերը պետք է մնան այդ պահին իրենց զբաղեցրած  դիրքերում, որից հետո պետք է սկսվեն խորհրդակցություններ, թե որոնք են այն փոխզիջումները,  որոնց պատրաստ են կողմերը: Ասացի, որ այդ տարբերակն ընդունելի է մեզ համար:

Նույն օրը երեկոյան  տեղի ունեցած իմ երկրորդ հեռախոսազորւյցը ՌԴ նախագահի հետ եւ նա  ասաց, որ խոսել է  Ադրբեջանի նախագահի հետ, սակայն վերջինս ասել է, որ ինքը պատրաստ չէ գնալ կրակի դադարեցման, այսինքն համաձայն չէ  հրադադար հաստատել: Այսուհանդերձ, Վ. Պուտինն ասաց, որ պայմանավորվել է հաջորդ օրը նորից խոսել Իլհամ Ալիեւի հետ:

Հաջորդ օրը ՌԴ նախագահն ինձ տեղեկացրեց, որ հրադադարի համար Ադրբեջանը նախապայման ունի, ակնկալում է, որ  առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին եւ հայկական ուժերը Արաքսի երկայնքով նահանջեն մինչեւ Խոդաֆերինի ջրամբար, այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ եւ իրենք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով:

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել