«Պուտինն այս պահին գտնվում է Սիրիայում, վաղը մեկնելու է Թուրքիա». Արման Աբովյան
«Պուտինն այս պահին գտնվում է Սիրիայում, վաղը մեկնելու է Թուրքիա». Արման Աբովյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Տարածաշրջանում տեղի են ունենում բավականին հետաքրքիր տեղաշարժեր։
Իրանը փաստացի սկսեց ակտիվորեն կոնսոլիդացվել թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում։
Պարզ է, որ իրանցիները չափազանց պրագմատիկ են և կանեն ամեն ինչ, որ իրենց ակնկալած վրեժի հետևանքները չհարվածեն անմիջապես Իրանի տարածքին։
Բոլորը իրենց չափաբաժնով փորձում են մաքսիմալ օգուտ քաղել այս իրավիճակից։
Գերմանացիները և սլովակները, օրինակդուրս են բերում Իրաքում տեղակայված իրենց զինծառայողներին, Թուրքիան, ընդհակառակը, ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայում և Իրաքում զուգահեռ սկսելով ռազմական ներխուժում Լիբիա։
Չինաստանի ԱԳՆ դատապարտելով Սուլեյմանիի սպանույունը` բավականին իրանամետ դիրք է բռնել (իհարկե, թողնելով շատ մեծ քաղաքական լյուֆտ)։
Պուտինն այս պահին գտնվում է Սիրիայում, վաղը մեկնելու է Թուրքիա, Մերկելը և Մակրոնը չեն շտապում ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ աջակցել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի հրատապ վեհաժողովը բացի հայտարարություններից կրկին չշտապեց ԻՐԱԿԱՆ աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին։
Մի խոսքով շատ ակտիվ շարժ է նկատվում այս երկու օրը, չափազանց ակտիվ»։