Պուտինն այսօր հեռուստաուղերձով կդիմի ժողովրդին
Պուտինն այսօր հեռուստաուղերձով կդիմի ժողովրդին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ փետրվարի 21-ին, հեռուստաուղերձով կդիմի ռուս ժողովրդին։ Այս մասին հայտնում է Ռիա Նովստին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով տեսաուղերձով հանդես կգա, -ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Երկուշաբթի օրը Պուտինն Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստ է անցկացրել, որտեղ քննարկել է ԼԻՀ-ի և ԴԻՀ-ի ճանաչման հարցը։ Երկրի ղեկավարը, լսելով մասնակիցների զեկույցները, ասել է, որ որոշում կկայացնի երկուշաբթի օրը։
Ավելի վաղ ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը դիմել էին Ռուսաստանի ղեկավարին անկախությունը ճանաչելու խնդրանքով։