Պուտինը Փաշինյանին կանչել է Մոսկվա
Պուտինը Փաշինյանին կանչել է Մոսկվա
Փետրվարի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Փաշինյանը հեռախոսով քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Պուտինը Փաշինյանին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Ռուսաստան, Փաշինյանն ընդունել է Ռուսաստան այցելելու՝ Պուտինի հրավերը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 16-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել է Հայաստան:
Զրուցակիցները քննարկել են նաև ռուս-ուկրաինական հարաբերություններում հաստատված իրավիճակը, տարածաշրջանային անվտանգության հարցեր: