«Պուտինը սա չի ներելու Հայաստանի իշխանությանը»․ Ոսկան Սարգսյան
«Պուտինը սա չի ներելու Հայաստանի իշխանությանը»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռուսաստանը պատերազմի մեջ է Ուկրաինայում, Արևմուտքը փաստացի տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, ամեն ինչ անելով, որպեսզի տնտեսական պատժամիջոցներով փլուզի Ռուսաստանի տնտեսությունը և Պուտինի իշխանությունը։
Ռուսաստանի զորքերը այժմ պաշտպանում են Արցախի խաղաղ հայ բնակչությանը և Հայաստանի սահմանները։ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանի իշխանությունը իրեն չեզոք է պահում ռուս-ուկրաինական զինված հակամարտության առնչությամբ։
Այս լարված մաջալին, մարտի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այցելել է Բրյուսել, հանդիպում ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանայի հետ, որի ժամանակ գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ և այլն։
Ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն, նույն օրը Ա․ Միրզոյանը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով։
Ընկերները ճանաչվում են փորձության դժվարին պահերին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ռուսաստանի համար այս ծանր պահին այցելել է Ռուսաստանի հակառակորդ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։
Ռուս-ուկրաինական պատերազմից ավարտից հետո, եթե Պուտինը մնաց իշխանության գլուխ, սա չի ներելու, Հայաստանի ներկա իշխանությունը հայտնվելու է պատմության արխիվում»։