Աշխարհ

Պուտինը պատմել է՝ ինչ ամանորյա երազանք է մտապահելու

Պուտինը պատմել է՝ ինչ ամանորյա երազանք է մտապահելու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է՝ ինչ ամանորյա երազանք է մտապահելու. նա ցանկացել է, որ բոլորն առողջ լինեն:

Այդ մասին երկրի ղեկավարն ինքն է ասել է Կարմիր հրապարակի սահադաշտում, որտեղ նա սահել է Չելյաբինսկից 9-ամյա Դիմայի հետ՝ իրականացնելով երեխայի երազանքը, այս մասին հաղորդում է News.am-ը հղում անելով ՏԱՍՍ-ին:

Համատեղ սահքից հետո Պուտինը լուսանկարվել է Դիմայի ընտանիքի հետ եւ շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: Տղայի քույրը՝ 8-ամյա Սոֆյան, հետաքրքրվել է նախագահից, ինչ երազանք է վերջինս մտապահել Նոր տարվա կապակցությամբ: «Դեռեւս չեմ մտապահել»,-պատասխանել է երկրի ղեկավարը, սակայն հետո հավելել է. «Որ բոլորն առողջ լինեն»:

Պուտին

Դեկտեմբերին կամավորների հետ Պուտինի հանդիպման ժամանակ երկրի ղեկավարին խնդրել են ավանդաբար մասնակցել «Ցանկությունների տոնածառ» բարեգործական ակցիային:

Չելյաբինսկից 9-ամյա Դիմա Աշեպկովի բացիկը երկու բացիկներից մեկն էր, որը պահատականության սկզբունքով վերցրել էր նախագահը: Երկրի ղեկավարն այդ ժամանակ անմիջապես խոսք էր տվել, որ կսահի երեխայի հետ սառցի վրա, որը ցանկություն էր հայտնել տեսնել Կարմիր հրապարակն ու այդտեղ սահել չմուշկների վրա:

Կիսվել