ԱշխարհՄամուլ

Պուտինը պաշտպանել է ծաղրի ենթարկված Մելանյա Թրամփին

Ռուսաստանի նախագահն արձագանքել է Արգենտինայում տեղի ունեցած G20 գագաթնաժողովում սեղանի շուրջ իրավիճակին առնչվող հարցերին, երբ Դոնալդ Թրամփի կինն իբր իր հետ սեթեւեթել է: Նա պաշտպանել է ԱՄՆ առաջին տիկնոջը, փոխանցում է «Дни.ру»-ն:

Համացանցի օգտատերերը սարկազմով են արձագանքել Պուտինի հետ ԱՄՆ առաջնորդի եւ նրա տիկնոջ շփմանը: Կադրի մեջ է հայտնվել այն պահը, երբ Թրամփը նստած է ու ամբողջությամբ անջատված իր առջեւ է նայում: Այդ ընթացքում Մելանյայի հայացքն ուղղված է անմիջապես ՌԴ նախագահին:

«Մելանյան Պուտինի հետ սեթեւեթում է», «Միլանկային ձեռքից բաց կթողնի», «Դոնիի ձախ ականջը որքան լարված է: Ականջ չի, ռադար է: Ամեն ինչ որսում է», «Մելանյան այրվում է, Թրամփի ընտանիքում Պուտինին հարգում են», «Երբ Թրամփի փոխարեն Պուտինին է նայում Մելանյան, եւ դա ամուսինը չի տեսնում, բայց տեսնում են բոլորը»,- իրավիճակը ծաղրել են համացանցի օգտատերերը: ԱՄՆ առաջին տիկնոջ պահվածքը կատակների ալիք է առաջացրել նաեւ լրատվամիջոցներում:

Վլադիմիր Պուտինը պաշտպանել է ԱՄՆ նախագահի տիկնոջը: «Մելանյային հանգիստ թողեք»,- ասել է նա ճեպազրույցներից մեկի ժամանակ: Տեսանյութը Twitter-ում հրապարակել է լրագրող Դմիտրի Սմիռնովը:

Կիսվել