«Պուտինը Նիկոլ Փաշինյանին պահում է «6-ի պլատֆորմը» ստորագրելու համար». Շանթ Հարությունյան
«Պուտինը Նիկոլ Փաշինյանին պահում է «6-ի պլատֆորմը» ստորագրելու համար». Շանթ Հարությունյան
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն «Անդրադարձի» եթերում դիմում է Թուրքիայի նախագահ Էրդողանին ու Ադրբեջանի մարտական գեներալներին՝ հիշեցնելով, որ երբ 94-ին Հայաստանը հաղթեց Ադրբեջանին, երբեք թույլ չտվեց նման լկտի պահվածք ռազմագերիների նկատմամբ։ «Ես ակնկալում եմ, որ ինքը պետք է ազդի Ալիևի վրա, որ մեր գերիներին չնվաստացնեն, արժանապատվորեն վարվեն զինվոր գերու հետ։
«Ուզում եմ Էրդողանին դիմել, քանի որ մի 11 ամիս բանտ ա նստել, գիտի բանտային բարքերը։ Ես Ալիևին չունեմ դիմելու։ Թող Ադրբեջանում էլ իմանան, որ նա անբարո է, մի հատ չեկիստ տականք, իրա հերը՝ մի չեկիստ տականք»,- ասում է Շանթ Հարությունյանը։
Նա իրեն վերապահում է նման կոչով դիմելու բարոյական իրավունք, քանի որ ժամանակին ունեցել է 2 ադրեջանցի և 17 ռուս գերի, բոլորի հետ վարվել է արժանապատվորեն։ Ինչպես նաև այն ադրբեջանցի կալանավորի հետ, ում հետ նստած է եղել ԿԳԲ-ի բանտում։
Շանթ Հարությունյանն այն կարծիքին է, որ ՌԴ նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին պահում է «6-ի պլատֆորմը» ստորագրելու համար, բայց վստահ է՝ չի լինելու։
«Էրդողանը Լենին-Քեմալ պայմանագրի 100-ամյակին ընդառաջ՝ այսինքն, մինչև մարտի 16-ը, կպահանջի ՀՀ-ի ստորագրությունը, ու Պուտինը ստիպված կհեռացնի՝ հասկանալով, որ չի կարելի նման կարճ ժամանակում վրա-վրա կապիտուլյացիոն փաստաթղթեր դեմ տալ Հայաստանին։
Կամ էլ Արևմուտքը նախաձեռնողականություն կցուցաբերի, ու Պուտինը կրկին կհեռացնի Նիկոլին՝ փաստաթղթային բացահայտումներ թույլ չտալու համար։ Որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը ռուս խաղապահների «խաթր» չհայտարարի, որ, օրինակ, դեմ է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ճանաչեն Արցախի անկախությունն ու այնտեղ միջազգային խաղապահներ տեղակայեն։ Այսպիսով բացահայտի իր ու Ռուսաստանի միևնույն դիրքորոշումը», նշում է Շանթը։
Տեսանյութը ստորև