Պուտինը նախազգուշացրել է Ղարաբաղում համաձայնությունները խախտելու հետևանքների մասին
Պուտինը նախազգուշացրել է Ղարաբաղում համաձայնությունները խախտելու հետևանքների մասին
Նրանք, ովքեր փորձում են արգելակել Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնության իրագործումը, պետք է հասկանան, որ այդ փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ինձ համար անսպասելիորեն հնչել է այն, ինչ դուք այժմ ասացիք՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հայտարարության իրականացումն արգելակելու միտումների մասին:
Մարդիկ, որոնք փորձում են անել դա, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը կարող է լինել միայն պատերազմը»,-ասել է նախագահը Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ:
«Եվ եթե, Աստված չանի, դա տեղի ունենա, ապա տուժածների արյունը կլինի ձեր ձեռքերին: Նրանց, ովքեր փորձում են չեղարկել այդ համաձայնությունը: Դա պետք է բոլորը հասկանան:
Լեռնային Ղարաբաղյան կարգավորումը կարեւոր է Ռուսաստանի համար ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից»։
Դա ունի մեզ համար ներքաղաքական չափորոշիչ եւ կարեւոր է ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ռուս խաղաղապահները ռեգիոնում գործում են հստակ, սահուն, եւ խաղաղապահ առաքելության հաստատումը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը։
Բացի այդ, ռուս զինվորականները արդյունավետ կերպով հսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը եւ իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է».-հավելել է Պուտինը