Պուտինը մերժեց գազի սակագնի Հայաստանի և Բելառուսի առաջարկը
Պուտինը մերժեց գազի սակագնի Հայաստանի և Բելառուսի առաջարկը
Վլադիմիր Պուտինը մերժել է գազի փոխադրման միասնական սակագին սահմանելու` Հայաստանի և Բելառուսի առաջարկը: «Միասնական սակագին հնարավոր է կիրառել միայն միասնական շուկայում», – ասել է Ռուսաստանի նախագահը Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում:
«Բանն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումը կարելի էր հստակեցնել ավելի ուշ ԵՎՐԱԶԵՍ-ի գազի շուկայում գնի ձևավորման ժամանակ:
Այդ բանաձևը դեռ չեն ընդունում Հայաստանի ու Բելառուսի մեր գործընկերները: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցի շուրջ»,-նշել է Պուտինը:
Պուտինը, մինչդեռ, հակադարձել էմիասնական սակագինը հնարավոր է միայն միասնական շուկայի պայմաններում
միասնական բյուջեով և հարկային միևնույն համակարգով:
«Քանի դեռ չենք հասել ինտեգրացիայի այդ մակարդակին, գազի գինը պետք է որոշվի շուկայական տնտեսության գործոններով` հաշվի առնելով մատակարարների ծախսերը և ներդրումները, ինչպես նաև շահույթ ապահովելով ներդրված կապիտալի համար», – ասել է Ռուսաստանի նախագահը: