Պուտինը հրաժարվել է մեկնել Հռոմ
Պուտինը հրաժարվել է մեկնել Հռոմ
Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի վերջին Հռոմում նախատեսված G20-ի գագաթնաժողովին: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ զրույցի ժամանակ ՌԴ առաջնորդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել տեսակապի միջոցով:
Ավելի վաղ Պուտինը նշել էր, որ մասնակցությունը միջազգային գագաթնաժողովներին վտանգի տակ է դնում մեծ թվով մարդկանց կյանքեր, ովքեր ուղեկցում են իրեն այդ այցերի ժամանակ, փոխանցում է Московский Комсомолец-ը: