Պուտինը հանդիպել է Կադիրովին
Պուտինը հանդիպել է Կադիրովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պյատիգորսկում հանդիպել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մայիսի 20-ին Պուտինը մտադիր է հանդիպել Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի (ՀԴՕԿ) տարածաշրջանների այլ ղեկավարների հետ, հավելել է Պեսկովը։
Պուտինը Պյատիգորսկ է ժամանել մայիսի 19-ին, որտեղ անցկացրել է ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստը։
«Հանդիպումից հետո Պուտինը ևս մեկ օր կմնա տարածաշրջանում»,- նշել է նախագահի խոսնակը։