Պուտինը հանդիպել է Ալիևի հետ
Պուտինը հանդիպել է Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հանդիպումը կայացել է Կասպից ծովի գագաթնաժողովի շրջանակներում։ Քննարկվել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությանը, տարածաշրջանային քաղաքականությանը, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր։
«Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում և առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք դա քննարկել ենք ձեզ հետ, և այժմ հնարավորություն կունենանք ավելի շատ խոսել այդ թեմայի շուրջ», – Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը:
«Իհարկե, այսօր ևս մեկ առիթ կլինի խոսելու տարածաշրջանային խնդիրների և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին», – իր հերթին, ասել է Իլհամ Ալիևը։