Պուտինը Կրեմլում հանդիպել է Փաշինյանի հետ.Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Փաշինյանը` Պուտինին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուս-հայկական բանակցություններից հետո երկու առաջնորդները կշարունակեն իրենց անձնական հանդիպումը աշխատանքային նախաճաշի շուրջ։
Բանակցությունների ընթացքում Պուտինը և Փաշինյանը կքննարկեն երկկողմ հարցեր և Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։
Բացի դրանից, Կրեմլի տվյալներով, ղեկավարները կանդրադառնան ռուս-հայկական ռազմավարական գործընկերության հեռանկարներին, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությանը և տարածաշրջանային արդիական հարցերին։
Տեսանյութը ստորև․


