Մամուլ

Պուտինը «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել «Սպարտակի» լավագույն ռմբարկու, հայազգի Նիկիտա Սիմոնյանին

Նիկիտա Սիմոնյանը խորհրդային և ռուսաստանյան ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ է, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

Նա գլխավորել է Երևանի «Արարատ» ակումբը, թիմին հռչակավոր հաջողություններ բերելով ԽՍՀՄ առաջնություններում և գավաթներում։

Սիմոնյանը ներկայում զբաղեցնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի առաջին փոխնախագահի պաշտոնը։