Պուտինը՝ Փաշինյանի հասցեին դավաճանական մեղադրանքների մասին (Տեսանյութ)
Պուտինը՝ Փաշինյանի հասցեին դավաճանական մեղադրանքների մասին (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին դավաճանական մեղադրանքները ոչ մի հիմք չունեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Փաշինյանն իրավացիորեն օրհասական է համարել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը համաձայնագրի ստորագրումից առաջ։
«Իրավիճակն սկսել է այնպես դասավորվել, որ տեղի է ունեցել այն, ինչ կարելի էր կանխատեսել՝ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Շուշին։
Եվ միանգամայն արդար ու ազնիվ կերպով՝ դիմելով իր ժողովրդին, վարչապետ Փաշինյանն ասել է, որ իրավիճակն օրհասական է հայկական կողմի համար։ Ժամերի խնդիր է եղել։ Հնարավոր էր Ստեփանակերտի գրավումը»,- նշել է Պուտինը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը երկկողմ պարտավորությունների շրջանակներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ամբողջությամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները:
Դրա համար Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ Փաշինյանը, բազմիցս շնորհակալություն են հայտնել և ընդգծել, որ ՌԴ-ն «այդ ոլորտում լիովին կատարում է իր բոլոր պարտավորությունները», հավելել է Պուտինը:
Տեսանյութը ստորև