ՄամուլՏեսանյութ

Պոստից հանել ու մտցրել են մսաղացը. պետք է բերման ենթարկել Ջալալ Հարությունյանին, հրամանը ինքն է տվել (Տեսանյութ)

Պոստից հանել ու մտցրել են մսաղացը. պետք է բերման ենթարկել Ջալալ Հարությունյանին, հրամանը ինքն է տվել (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Երեխաներին խաբել, պոստից հանել ու տարել են մտցրել մսաղացը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինվորի հայրը։

«Երեխաներին խաբել եւ դիրքերում ասել են, որ տանում են պահեստ։ Մինչեւ մեր երեխաներին տեղափոխելը, 10-րդ վաշտի հրամանատարը, որը տեղյակ է եղել, որ Հադրութը թշնամու վերահսկողության ներքո է, հրաժարվել է, ասելով՝ ինչ դատաստան ուզում եք իմ նկատմամբ արեք, ո՛չ ես կգնամ, ո՛չ էլ իմ տղաներին կուղարկեմ։ Երեխաներին խաբել, պոստից հանել ու տարել են  մտցրել մսաղացը։

Ջալալ Հարությունյան

Մենք ԱԱԾ–ից պահանջում ենք, որ բերման ենթարկեն այդ ժամանակվա ՊԲ հրամանատարին՝ Ջալալ Հարությունյանին, որովհետեւ հրամանը ինքն է տվել։ Տեսնենք՝ ինչի համար են իմանալով հանդերձ, որ տարածքը մերը չէ, մեր երեխաներին տարել են մսաղաղ»,– վրդովված ասաց զոհվածի հայրը։

Նա նշեց, որ իր ձեռքի տակ է այդ հրամանը եւ անհրաժեշտության դեպքում դա կարող են ներկայացնել ԱԱԾ։

«Մեզ ոչ մի պատասխան չեն տվել, թե ինչ պատճառաբանությամբ են տարել մեր երեխաներին։ Այն տպավորությունն է, որ չեն էլ հետաքրքրվում։ Իսկ կոնկրետ իմ կարծիքով՝ թուրքերի հետ նախօրոք պայմանավորված են եղել, որ «այսքան մարդ բերենք, այսքան գումար տվեք», դրանից առաջվա գումարտակը գնացել է, մազապուրծ է եղել ու հետ եկել, հիմա ինչի համար են հաջորդ օրը երեխաներին տարել մտցրել մսաղացը»,– նկատեց նա։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել