Մամուլ

Պոլիէթիլենային տոպրակները կդառնան 100 դրամ. արտադրողները դժգոհում են

Պոլիէթիլենային տոպրակները կդառնան 100 դրամ. արտադրողները դժգոհում են

Դեռ անցած տարվա հուլիս ամսին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարերեց, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց:  Օրերս տեղի ունեցած հանրային քննարկումն անցավ թեժ մթնոլորտում:

Բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում էին գտնվում բազմաթիվ պլաստիկյա իրերի, մասնավորապես՝ տոպրակների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներ և վերամշակողներ, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում նախատեսվող փոփոխությունների հետ կապված։

Օրենքի նախագծով առաջարկվում է նոր բնապահպանական հարկի ավելացում և պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացման նվազագույն գնի սահմանում (100 դրամ)՝ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման ծավալները նվազեցնելու նպատակով, մասնավորապես առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ, դրա վճարողները, հարկման օբյեկտը, հարկման բազան, դրույքաչափը, հաշվարկման կարգը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ավելացնել նոր դրույթ, որով կարգելվի առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 100 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողների և երկրորդային հումքից արտադրվածների) օտարումը։ Նշված դրույթն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից»:

Կիսվել