Մամուլ

«Պոբեդայի Գյումրիի ռեյսից հրաժարվելու պատճառը հեչ կապ չունի վառելիքի թերմատակարարման հետ». Արթուր Դանիելյան

«Պոբեդայի Գյումրիի ռեյսից հրաժարվելու պատճառը հեչ կապ չունի վառելիքի թերմատակարարման հետ», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Դանիելյանը։

«Հասկանում ենք չէ, որ Պոբեդայի Գյումրիի ռեյսից հրաժարվելու պատճառը հեչ կապ չունի վառելիքի թերմատակարարման հետ: Էդ պատճառաբանությունը լայն զանգվածների համար ա:

Մի փոքր ավելի նեղ զանգվածներին ասում են որ պատճառը վրացական Georgian Airways ավիաընկերությանը թույլատրելն էր AirArmeniaի «դրոշի» ներքո Զվարթնոցից Վնուկովո թռչել:

Իրականում սա էլ է զուտ պատրվակ, որտև երբ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը բռնում ընդդիմության երթի մարշրուտը գովազդում է իր կայքով, իսկ ԱՄՆ քաղաքացի ու համատեղությամբ ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար Սինանյանը գնում ա ՌԴ ու ասում, որ այդ երկիրը բռնապետություն է, պիտի հասկանաս որ ասֆալտին ես փռվելու արդեն առանց շոուների»:

Կիսվել