ՊՇՌ թեստ անելու ծախսերն ընկնում է այն պահանջողի վրա. Արամ Վարդևանյանը հակադարձում է․ «Ժողովուրդ»
ՊՇՌ թեստ անելու ծախսերն ընկնում է այն պահանջողի վրա. Արամ Վարդևանյանը հակադարձում է
Armlur.am-ը գրում է․ Սահմանադրական դատարանը երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ՊՇՌ թեստերի մասին որոշում է հրապարակել, որում ասվում է, որ պարտադիր թեստ հանձնելը հակասահամանդրական է եղել, ու քաղաքացին այն «իր հաշվին» չպետք է հանձնի:
Այս որոշմանը հետևեց առողջապահության նախարարության պարզաբանումը, թե ՍԴ-ի որոշումը չի սահմանում, որ քաղաքացին այդ թեստը պետք է նախարարության հաշվին հանձնի: Ըստ նախարարության՝ ՍԴ-ի «իր հաշվին» ձևակերպումը չի ենթադրում, թե այն պետք է ԱՆ-ի հաշվին իրականացվի:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը սակայն հակառակ պնդումն է անում՝ ընդգծելով, որ ՊՇՌ թեստ անելու ծախսերն ընկնում է այն պահանջողի վրա, տվյալ դեպքում՝ առողջապահության նախարարության:
– Ո՞վ է փոխանցելու քաղաքացիների՝ մինչև այժմ արած ՊՇՌ թեստի գումարները:
– Ո՞վ է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնելու մասին որոշում ստորագրել՝ առողջապահության նախարարությունը կառավարության հաստատմամբ: Հետևաբար պարզից էլ պարզ է՝ քաղաքացիներից թալանված գումարները նախարարությունը նույնկերպ պետք է վերադարձնի:
– Առողջապահության նախարարությունը սակայն թեման «գցում է իր վրայից» ու ասում, թե ՍԴ-ի որոշումը սահմանում է, որ քաղաքացու վրա չի ծախսերը, բայց և չի ասում, թե նախարարության վրա է:
– Եթե ես սահմանում եմ, որ դուք, իմ աշխատասենյակ մտնելիս, պարտավոր եք թակել սենյակիս դուռը, ապա ո՞վ է վերահսկողը, որ պարտադիր թակեք դուռը: Իհարկե ես, որովհետև ես եմ դա սահմանել:
– Հիմա քաղաքացին ո՞ւմ դուռը թակի:
– Իհարկե առողջապահության նախարարության ու կառավարության:
– Իսկ եթե նախարարությունը հրաժարվի վճարել, ի՞նչ անել, դատարա՞ն դիմել:
– Այո, կարող է նաև դատարան դիմել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում