ՄամուլՏեսանյութ

ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը բախվել է 7 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսին

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության  Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկեները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով «Mercedes»-ի վարորդը ծառայում ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում և կոչումով փոխգնդապետ է։