ՄամուլՏեսանյութ

ՊՆ պարզաբանել է «Եռաբլուրում» շիրմաքարերից մեկի ապամոնտաժման մասին որոշումը (Տեսանյութ)

ՊՆ պարզաբանել է «Եռաբլուրում» շիրմաքարերից մեկի ապամոնտաժման մասին որոշումը (Տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը պարզաբանում է 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողներից մեկի գերեզմանը սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու որոշումը։

Ասյօր կառավարության մոտ էին հավաքվել զոհվածի ծնողները, հարազատները և պահանջում էին պարզաբանել, թե ինչու է քանդվել իրենց որդու գերեզմանը:

Զոհված զինծառայողի հայրը՝ Ռոման Գևորգյանը, հայտնել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են քանդել ու տարել այն:

zohvaci hayr

Նա ընդգծել է, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից:

Տեսանյութը ստորև

Կիսվել