Մամուլ

«ՊՆ-ն ստում է». Դանիել Իոաննիսյան

«ՊՆ-ն ստում է». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել Fip.am-ի ՊՆ վերաբերվող նյութով և գրել.

Fip.am-ի փստարկներով՝ Գեղարքունիքում ադրբեջանական դիրքերի մասին ՄԻՊ-ի պնդումները հիմնավոր են․ ՊՆ-ն կեղծում է։

Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ մայիս ամսից Գեղարքունիքի մարզում դիրքավորված ադրբեջանական ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ, կատարել լայնածավալ ճանապարհաշինական և ամրաշինական աշխատանքներ։

Հաջորդ օրը Պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանող հայտարարությամբ, որով ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնված խնդիրները բնորոշել էր որպես ուռճացված և հայտարարել, որ «գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից»։

ՊՆ-ի հերքումից հետո ՄԻՊ-ը կրկին վերահաստատեց իր կողմից բարձրաձայնված խնդիրները և որպես ապացույց հրապարակեց մի քանի կադրեր, որոնցում երևում էին ադրբեջանական զինուժի կողմից ամրացված դիրքեր, կառուցված ճանապարհներ։ 

Պաշտպանության նախարարությունը, ի պատասխան, կրկին պնդեց նախորդիվ արված հերքումը և հորդորեց ՄԻՊ-ին «ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքանով են հիմնավոր Մարդու իրավունքների պաշտպանի պնդումները, և ո՞ր կողմն է կեղծում կամ թաքցնում իրականությունը։ 

Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արված ահազանգը վերաբերում էր Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ և Վերին Շորժա գյուղերի հարակից հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ամրաշինական աշխատանքներին և կուտակված պաշարներին։ 

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողների խումբը հոկտեմբերի 22-ին և 23-ին եղավ այդ գյուղերում և լուսանկարեց ադրբեջանական դիրքերից մի քանիսը։

Սոթք գյուղի հարակից հատվածներում ադրբեջանական դիրքերն առաջ չեն եկել։ Սա հենց այն հատվածն է, որտեղ գտնվում է Սոթքի ոսկու հանքավայրը, և ինչպես հիշում եք, նախորդ տարվա նոյեմբերի վերջին, երբ ադրբեջանական զինուժը հայտնվեց այս հատվածում, մի քանի օր շարունակ հենց հանքավայրի տարածքում բանակցություններ էին ընթանում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցչի և ռուսական կողմի միջև։ 

sotq dirqer

Այդ օրերից հետո Ադրբեջանի զինուժի կողմից դիրքերի տեղաշարժ չի եղել։

Կութ գյուղում մեզ չհաջողվեց լուսանկարել ադրբեջանական դիրքերը, քանի որ ժամկետային զինծառայողներին խստիվ հրաման էր տրվել թույլ չտալ տարածքում տեսա-լուսանկարահանումը (որով խախտվեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեության իրականացումը)։ Չնայած այս հանգամանքին՝ «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում համացանցում հայտնված տեղեկությունների և տեսանյութերի հիման վրա արդեն իսկ կազմել էր ադրբեջանական զինուժի կողմից զբաղեցրած դիրքերի մոտավոր քարտեզը։

verin shorja nor dirqer

Դրանք հստակ երևում են արբանյակային լուսանկարներում։

qartezner

Վերին Շորժայի հատվածում պատկերը այլ էր։ Ադրբեջանական ԶՈՒ դեռևս մայիսի ներխուժման ժամանակ մի քանի կիլոմետր առաջ են եկել սահմանագծից։ Նույնիսկ կան տեղեր, որ այդ առաջխաղացումն ուղիղ գծով կազմում է 3-ից 4 կմ։ 

Եվ չնայած հայկական կողմը յուրաքանչյուր ադրբեջանական դիրքի դիմաց ունի սեփական դիրքը, սակայն Ադրբեջանն այս ամիսների ընթացքում էապես ամրացրել է իր դիրքերը, որոշ տեղերում նույնիսկ հնարավոր է տեսնել անվադողերով և հատուկ պատնեշներ կառուցելու համար նախատեսված գաբիոններով ամրացված դիրքեր։

adrbejanakan dirqer

Լուսանկարում պատկերված այս դիրքը գտնվում է Հայաստանի տարածքում, և Պաշտպանության նախարարության կողմից հերքումը, թե ամրացված դիրքերը գտնվում են սահմանի այն կողմում, ակնհայտ կեղծիք է։

Կիսվել