ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում տարածված հերթական տեսանյութը
ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում տարածված հերթական տեսանյութը
ՀՀ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամի տիրույթում այսօր տարածված տեսանյութը։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից։
Նշենք, որ թշնամին այսօր տելեգրամ ալիքներով տարածել է նոր կադրեր, թե ինչպես են խոշտանգում գերեվարված հայ զինվորներին։ Կադրերում չեն երեւում ադրբեջանցի զինծառայողների դմեքերը, ամենայն հավանականությամբ, նույնականացումը բացառելու նկատառումներով:
Հիշեցնենք, որ համացանցում են հայտնվել թշնամու կողմից հայ զինվորների նկատմամբ իրականացված ռազմական հանցագործությունների հերթական տեսանյութը:
Կադրերում երեւում է 3 հայ զինծառայող, նրանց ճակատագրի մասին տեղեկություններ դեռ չկան: Ըստ ամենայնի կադրերը սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի հարձակման ընթացքում է արվել: